Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Իշխանափոխության ձախողման բուն պատճառներն ու ընդդիմադիր կուլիսները

Իշխանափոխության ձախողման բուն պատճառներն ու ընդդիմադիր կուլիսները
23.09.2026 | 09:29

Նարեկ Մալյանը հարցազրույց է տվել 24News-ին, որի ընթացքում ակամայից հետաքրքիր բացահայտում է կատարվում այն մասին, թե ինչու առնվազն վերջին 6 տարիների ընթացքում իշխանափոխության որևէ փորձ հաջողությամբ չի պսակվել կամ, ավելի ճիշտ ձևակերպմամբ, ձախողվել է։
Ամբողջ 6 տարի ժողովրդին փորձում էին համոզել, թե շարժումների ձախողման գլխավոր պատճառն ինչ-որ անձի ամբիցիաներն են եղել (պարզ է, որ խոսքը վերաբերում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին), և հենց այդ պատճառով էլ որևէ արդյունքի չենք հասել։
Հարցազրույցի ժամանակ լրագրող Նարեկ Գալստյանն ուշագրավ բացահայտում է անում այն մասին, որ առնվազն երկու շարժումների՝ «Դիմադրության» և «Սրբազան պայքարի» ժամանակ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածության առաջարկ է արվել, ինչը նա մերժել է։ Դրա համար, իհարկե, Նարեկ Մալյանը որևէ բացատրություն չուներ։
Սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է առնվազն երկու բան․
Ա. Հակառակ տարածված միֆերի՝ շարժումների նպատակը զուտ իշխանափոխությունն է եղել, այլ ոչ թե որոշակի անձի իշխանության գալը, այլապես Արման Թաթոյանին նման առաջարկ չէր արվի։
Բ. Հիշյալ շարժումների՝ տարբեր հնարքներով ձախողման բուն պատճառը ոչ թե իշխանությունը վերցնող անձն է եղել, այլ ավելի շուտ քաղաքական այն ուժը, որի շուրջ կամ որի ջանքերով, ռեսուրսներով ու անուղղակի աջակցությամբ գեներացվել է շարժումը։
Այլ խոսքով՝ իշխանափոխության ցանկացած փորձ (լինի շարժում, թե ընտրություն), որը կձևավորվի նախագահ Քոչարյանի կամ նրա դաշնակիցների կողմից, կամ դրա հիմքում կլինեն նախագահի աջակիցներն ու դաշնակիցները, ի սկզբանե դատապարտված է լինելու ձախողման՝ անգամ եթե դրա վերջնարդյունքը լինի Նիկոլի վերարտադրությունն ու հայ ժողովրդի կորուստները։
2022 թվականի ապրիլին, ինձ նման, հաստատ ձեզանից շատերն էլ զարմացան, թե ինչու «Դիմադրության» շարժման պաշտոնական մեկնարկից ընդամենը օրեր առաջ Արթուր Վանեցյանը որոշեց հրապարակում իր սեփական շարժման մասին հայտարարել։
Այս ընթացքում առավել ցավալին մնում է այն, որ ձևավորված շարժումները տարբեր մեթոդներով ու միջոցներով ապականած ու ձախողած անձինք և նրանց առաջնորդները վերջին 6 տարիների ընթացքում սեփական տեղից շարժվելու ու մի շարժում ձևավորելու նեղություն անգամ չեն տվել իրենց։ Նրանց ամբողջ արածը եղել է առավոտից երեկո եթերից եթեր վազելը, մյուսների հասցեին ցեխարձակումներ անելն ու ուրիշների արածը սևացնելը, մեկ էլ «իմպիչմենտի» մի նախաձեռնություն, որի նպատակը, ինչպես պարզվեց, հիմնականում եղել է ոչ թե իշխանափոխությունը, այլ նախագահ Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքին ծնկի բերելն ու վարկաբեկելը (այս մասին Նարեկ Մալյանը բացահայտորեն խոստովանեց 168.am-ին տված հարցազրույցում)։
Երեկվա հարցազրույցից մեկ կարևոր դրվագի էլ անդրադառնամ ու ավարտեմ։
Նարեկ Մալյանը երեք խմբի է բաժանում ընդդիմությանը, որոնցից վերջինն իրենք են ու իրենց ֆինանսավորող ուժը, որը չի մասնակցել ընտրություններին և այս պահին չունի հանրային աջակցություն, բայց, ըստ նրա, միայն հենց այս խումբն ունի ժողովրդին համախմբելու պոտենցիալ։
Որքան էլ ծիծաղելի թվա, բայց մի պահ ենթադրենք, թե Նարեկ Մալյանն իրավացի է։ Դրանից հետո տրամաբանորեն մի կարևոր հարց է առաջանում․ ժողովրդի համախմբման նման պոտենցիալ ունեցող ուժն ինչո՞ւ մինչև այսօր ոչինչ չի արել։ Կամ նման պոտենցիալ ունեցող քաղաքական ուժը, եթե մասնակցեր ընտրություններին, հաստատ «Հայաստան» դաշինքից ավելի շատ տոկոս պիտի հավաքեր, և նրա հավաքած տոկոսներով հիմա Նիկոլն իշխանությունից հեռացած կլիներ։
Հետևաբար՝ կա՛մ մտածված կերպով չեն մասնակցել ու մանդատներ չեն հավաքել, քանի որ իրենց համար Նիկոլն ավելի գերադասելի է եղել, քան Սամվել Կարապետյանը, կա՛մ էլ, ինչպես միշտ, Նարեկ Մալյանը ստում է իրենց ունեցած ռեսուրսի ու պոտենցիալի մասին, և ընտրություններին մասնակցելուց հրաժարվել են ոչ թե դրա հետ համաձայն չլինելու, այլ ցածր տոկոսներ հավաքելու պատճառով խայտառակ չլինելու համար։

Ռոբերտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Դիտվել է՝ 116

Մեկնաբանություններ